Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1061-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 1061-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ավագանու 11.09․2020 թվականի N 114-Ա որոշումը որոշում եմ՝

  1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ  Մասիս  քաղաք 1-ին փողոց  թիվ 89/2 հասցեում գտնվող տնտեսական շինությունը /մակերեսը՝ 23,6 քմ/ և  սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00391 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝  03-003-0082-0040/ ուղղակի վաճառքով օտարել Սևան Նիկողոսյանին։
  2. Տնտեսական շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է  99120/ իննիսունինը հազար մեկ հարյուր քսան/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 4200  /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
  3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է  114954 /մեկ հարյուր տասնչորս հազար ինը հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
   4.Հողամասը օտարելուց հետո համայնքի հողային և հաշվապահական հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(875.34 Կբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner