Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից /ծածկագիր՝ 03-003-0811-ից / սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,00225 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր :
2.Առանձնացված 0,00225 հա հողատարածքի նպատակային ու գործառնական նշանակությունը գյուղատնտեսական նշանակության վարելահողերից փոխել բնակավայրերի այլ հողերի գործառնական նշանակության և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս թիվ 4/2-1:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: