Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով , հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 25-ի N 59-Ա որոշումը և ընդառաջելով Գերասիմ Գևորգյանի խնդրանքին՝ որոշում եմ.
1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Երևանյան փողոց, թիվ 56/4 հասցեով Գերասիմ Գևորգյանին պատկանող մետաղյա իրերի վերանորոգման արհեստանոցի զբաղեցրած վարձակալած 0,0176 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-085-017/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Գերասիմ Գևորգյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 517440 /հինգ հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր քառասուն / ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 դրամ/:
3.Հողամասը օտարելուց հետո համայնքի հողային և հաշվապահական հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: