Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ Գագիկ Մաթևոսյանի կողմից ընդունել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս, թիվ 2/24 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 0,0026 հա/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,0026 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0109-0191/ ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ շինությունը իրականացրած ՀՀ Արարատի մարզի, Մասիս քաղաքի, 3-րդ թաղամասի, 2-րդ շենքի 48 բնակարանի բնակիչ Գագիկ Մաթևոսյանին: 2.Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 54600 /հիսունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 76440 /յոթանասունվեց հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: |