Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1. Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան պատկանող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղ.,Հերացու փող. 5/2 հասցեում գտնվող առևտրի օբյեկտին տալ արտաքին գովազդ (1 մ2) տեղադրելու թույլտվություն հուլիս-դեկտեմբեր ամիսների համար:
2.Գանձել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք: