Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից /ծածկագիր՝ 03-003-0024-0005-ից/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,06836 հա հողատարածք որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս,6-րդ թաղամաս,1-ին փողոց,թիվ 33/1 հողամաս:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: