Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 732-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2020 թվականի N 732-Ա

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի որոշման 2-րդ կետի բ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-ին մասի  պահանջներով, հիմք ընդունելով տեղում կազմված արձանագրությունը, համայնքի ղեկավարի  02.07.2020թ. N245 ծանուցումը լսումներին  հրավիրելու մասին  /պատշաճ ծանուցվել է 02.07.2020թ. առձեռն/,Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի առաջարկը /08.07.2020թ. N36 արձանագրություն/ , Արման Կարապետյանի կողմից  իրեն կառուցապատման իրավունքով պատկանող Մասիս քաղաքի  Հերացի փողոցի թիվ 38/3-1 հասցեում ինքնակամ շինություն կառուցելու համար  որոշում եմ՝

1.Արման Խաչատուրի Կարապետյանի նկատմամբ / անձնագիր՝ AP0665927 ծնված՝ 28.10.1983թ. տրված՝ 18.01.2017թ 044-ի կողմից, բնակվում է ք.Մասիս 7-րդ փողոց տուն 19ա հասցեում / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով՝ 200.000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիսի քաղաքային համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3.Պարտավորեցնել Արման Կարապետյանին քանդել ք.Մասիս, Հերացու փողոց  թիվ 38/3-1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցած շինությունը:

4.Վարչական իրավախախտում կատարողի կողմից  տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

5.Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը իրականացվում է համաձայն ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի:

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ,,ա,, կետով սահմանված ժամկետում /երկու ամսվա ընթացքում/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.13 Մբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner