Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2020 թվականի N 120-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 03-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի,  34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․

1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի։
2․ Սահմանել և հաստատել հավելավճար․
ա/ Մասիսի համայնքապետարանում հայեցողական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Մասիսի համայնքապետարանում աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝  դրույքաչափի 0,6 տոկոսի չափով,
բ/ Մասիս համայնքապետարանում համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Մասիսի  համայնքապետարանում աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով
գ/ Մասիսի համայնքապետարանի տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Մասիսի  համայնքապետարանում  աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով։
3․ Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի հունվարի 24-ի ,, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ԹԻՎ 120-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 03-Ա որոշումը։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։


Կողմ -9

ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.36 Մբ) որոշում
(1.34 Մբ) հավելված
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 8-րդ նիստի N 131-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner