Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2018 թվականի N 15-Ա

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ,,ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ,,-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքները գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում /ծանրաբեռնված է ջրագծով/ և ընդառաջելով ,,Մասիսի Զարգացման հիմնադրամ,,-ի գործադիր տնօրեն Ս. Հովհաննիսյանի խնդրանքին՝ /մտից մատյանի՝ 15.02.2018թ. թիվ 53 դիմում/, Մասիսի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականության հանդիսացող ք. Մասիս, 7-րդ թաղ, 4-րդ փող. թիվ 2/2 հասցեով /ծածկագիր 03-003-0145-0082/ 0.08489 հա, Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 3-րդ փող. թիվ 1/2 հասցեով /ծածկագիր 03-003-0144-0027/ 0.04149 հա, Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 4-րդ փող. թիվ 2/3 հասցեով /ծածկագիր 03-003-0145-0080/ 0.06121 հա, Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 3-րդ փող. թիվ 2/2 հասցեով /ծածկագիր 03-003-0144-0034/ 0.02438 հա և Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 4-րդ փող. թիվ 8/1 հասցեով /ծածկագիր 03-003-0145-0084/ 0.07332 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքները 5 տարի ժամկետով անհատույց կառուցապատման իրավունքով տրամադրել ,,Մասիսի Զարգացման Հիմնադրամ՛՛-ին՝ բարեկարգման և կանաչապատման համար:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝2021 թվականի ապրիլի 21-ի թիվ 3-րդ նիստի N 53-Ա և 2018 թվականի մարտի 30-ի թիվ 3-րդ նիստի N 27-Ա որոշումներ
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner