Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Գրիգորի Հարությունյանի խնդրանքին. որոշում եմ՝
Գրիգորի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,08 հա հողատարածքը շենք շինություններով (ծածկագիր 03-003-0001-0033) դարձնել երկու գույքային միավոր ու հասցեավորել`
ա/ 0,05462 հա հողամասին և շինություններին տրամադրել ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս 10-րդ փողոց թիվ 19 հասցեն:
բ/ 0,02534 հա հողամասին և շինություններին տրամադրել ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս 10-րդ փողոց թիվ 19/1 հասցեն: