Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ա/Ձ Համազասպ Թորոսյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1. Ա/Ձ Համազասպ Թորոսյանին /ք. Մասիս, Շիրազի 9 հասցում գտնվող առևտրի օբյեկտ/ տալ արտաքին գովազդ /14քմ/ տեղադրելու թույլտվություն նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար:
2. Գանձել 21.000 (քսանմեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք: