Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 281
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մարտի 2021 թվականի N 7

,,Դիատոմիտ ԳԱ,,ՓԲԸ ,,Ջրաձորի դիատոմիտների հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի,, փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ և 32-րդ մասերով սահմանված կարգով, 2021 թվականի մարտի18-ին՝ ժամը 15:00-ին, Մասիս քաղաքի քաղաքապետարանում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս,Կենտրոնական հրապարակ 4,  հեռ՝ 4-30-40) տեղի կունենա «Դիատոմիտ ԳԱ» ՓԲԸ «Ջրաձորի դիատոմիտների հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի» փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (3-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ "Դիատոմիտ ԳԱ" ՓԲԸ գրասենյակում (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ, հեռ.՝ 0236 6-44-57, էլ. փոստ՝ surendjan@mail.ru): Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարելի է ներկայացնել ծանուցումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:  



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner