Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 4-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 16/1 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,0183 հա հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0803-0005/ կառուցապատման նպատակով 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2.Մեկնարկային գին սահմանել 5400 /հինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: