Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից /ծածկագիր՝ 03-003-0136-ից / սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,0142 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր:
2.Առանձնացված 0,0142 հա հողատարածքի նպատակային ու գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի նպատակային և գործառնական նշանակության և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս 19/19 հողամաս:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: