Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2019 թվականի N 26-Ա

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով հողամասի իրադրության հատակագիծը և ընդառաջելով Տիգրան Հարությունի Խաչատրյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 20.02.2019թ. թիվ 117/` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Տիգրան Հարությունի Խաչատրյանին պատկանող   գեղեցկության սրահի զբաղեցրած վարձակալած /23.5քմ/ հասարակական կառուցապատման հողամասի վարձակալության պայմանագիրը /կնքված՝ 22.03.2005թ. գրանցված սեղանամատյանում 443-ով/ լուծել:

2.ՀՀ Արարատի մարզ,  ք. Մասիս 3-րդ թաղ., Հերացու փող., թիվ 5/22 հասցեում գտնվող Տիգրան Հարությունի Խաչատրյանին պատկանող   գեղեցկության սրահի զբաղեցրած  հասարակական կառուցապատման /փաստացի չափագրման արդյունքում՝ 26.5քմ/ հողամասը  /ծածկագիր՝ 03-003-107-017/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Տիգրան Հարությունի Խաչատրյանին:

3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 77.910 /յոթանասունյոթ հազար ինը հարյուր տաս/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/:

 


Կողմ -9

ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner