Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 23-Ա


Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ,,ՄԱՔՈՒՐ ՄԱՍԻՍ՚՚ ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է) Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է ՝

 

1. Հաստատել 2019 թվականի  դեկտեմբերի 5-ից միչև  2020 թվականի փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում  ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը և բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում` համաձայն հավելված 1-ի:

2. ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ին պատկանող հիմնական միջոցները հաշվեկշռից-հաշվեկշիռ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ին համաձայն հավելված 2-ի:

3. Ձեռք բերված և վերաբաշխված հիմնական միջոցները արտացոլել օգտագործողի հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(260.03 Կբ) cank
(262.50 Կբ) havelvac 2
(332.67 Կբ) zekuyc
(222.70 Կբ) havelvac 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

0236-4-30-40, 0236-4-04-40

masis.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner